Search
Արջուտում պոկված էլեկտրալարերից հովիվը հոսանքահարվել ու մահացել է
- Armen Sukiasyan
- 5 hours ago
- 1 min read
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հովիվ է եղել։
Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:
Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ: