top of page

Խոշոր ավտովթար․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքում՝ Այրում-Հաղթանակ ճանապարհահատվածում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին։



Ինչպեսհայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։



Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արսեն Առաքելյանի գլխավորությամբ։ 



Դեպքի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։



Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

bottom of page