top of page

Իսրայելի բանակը հայտնել է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին հшրվածելու մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:

Մասնավորեցվում է, որ հարձակման ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) բազմաթիվ ռազմամթերք են նետել Իրանի նախագահի նստավայրի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի շենքերի վրա: Բացի այդ, ՌՕՈւ-ն գրոհել է Իրանի բարձրագույն ղեկավարության հավաքատեղին և ռազմական սպաների պատրաստման հաստատությունը:

 
 
1/3375
bottom of page