top of page

Խոշոր վթար՝ Արարատի մարզում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը. վերջինը կողաշրջվել է. կա 3 վիրավոր

Sep 24, 2024
1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «UAZ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «UAZ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

1/3798
bottom of page