top of page

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենբաշիում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի․ Լուսանկար

Aug 7, 2025
1 min read

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։

Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել հայկական եկեղեցին։

Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։


 
 
1/3798
bottom of page