top of page

Ուշիի ոլորաններում բեռնատարներ են բախվել

  • Aug 23, 2025
  • 1 min read

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում  բախվել են «SHACMAN» մակնիշի ինքնաթափ բեռնատարն ու «VOLVO» մակնիշի գլանատակառ բեռնատարը: Բախման հետևանքով  վառելիքի արտահոսք է սկսվել:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հոսպիտալացվածներ տուժածներ չկան: Շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներից Ա. Թ․-ին: 


  


Բախված բեռնատարների վարորդները տեղում ենթարկվել են նաև սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

 
 
1/3753
bottom of page