top of page

ՀՀ-ում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է՝ Մոսվվա-Երևան-Թեհրան ռազմավարական ուղղությունը զարգացնելու դեպքում. Շարմազանով

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 2 min read
ree

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «ՀՀ-ն իր անվտանգային ապագան նախ եւ առաջ պետք է կապի «Հյուսիս-Հարավ» / Մոսկվա-Երեւան-Թեհրան/ ուղղության հետ։

Փաշինյանական ավանտյուրայի մասին շատ է խոսվել։Խոսել են թե փորաձագետները, թե քաղաքական ուժերը եւ թե պետական այրերը։

Բոլոր լուրջ վերլուծությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ՀՀ-ն մոտեցնում է ոչ թե խաղաղության, այլ քաոսի։

Նրա չհաշվարկված ու թրքահպատակ քայլերը կարող են նույնիսկ հանգեցնել Հարավային Կովկասում առճակատման ռեգիոնալ ու ոչ միայն ռեգիոնալ պետությունների միջեւ։

Փաստացի հրաժարվելով հյուսիս-հարավ նախագծից՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է իբր «միջին միջանցք», իսկ իրականում Հարավային Կովկասում՝ «թուրանական միջանցք» նախագծի մաս։ Իսկ 99 տարով ՀՀ տարածքի մի մասը /43 կմ/ արտաքին կառավարման վարձակալության կամ արտապատվիրակման հանձնելը ռիսկեր է պարունակում ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ մարտահրավեր է Իրանի եւ ՌԴ-ի համար։

Արեւմուտքը հազարավոր կմ Հայաստանից հեռու է եւ չի կարող ու չի էլ պլանավորում պաշտպանել ՀՀ անվտանգությունը։

Ավելին. Արեւմուտքը նույնիսկ երաշխավոր չէ հնարավոր այս «գործարքի»։

Նրա շահերը մեր տարածաշրջանում կարող է ներկայացնել Թուրքիան, որի շահերը ոչ միայն չեն համընկնում, այլ հակադիր են ՀՀ անվտանգային շահերին։

Չմոռանանք, որ նույն Փաշինյանն էր 2020-ի աշնանը պնդում, որ Թուրքիան մտնում է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։

Իսկ այսօր նույն Փաշինյանը, արհամարհելով ՀՀ պետական շահը, Հայաստանը փորձում է դարձնել «թուրանական աշխարհի» մաս։

Ամեն պատեհ ու անպատեհ առիթով ինքնիշխանությունից խոսող Փաշինյանը Հայաստանի անվտանգային ապագան գրավադրում է երրորդ երկրի՝ գրգռելով իր հարավային հարեւանին։

Ու զավեշտ է, երբ այս ամենը նա անվանում է խաղաղություն։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ակնհայտ սադրիչ քայլ է ՀՀ անվտանգության դեմ։

Ինչքան Չեմբեռլենը 1938-ին Մեծ Բրիտանիային մոտեցրեց խաղաղության, այնքան էլ Փաշինյանն է ՀՀ-ն մոտեցնելու խաղաղության։

Ինչքան Վրաստանի ու Ուկրաինայի «գունավոր հեղափոխություններն» այդ պետություններում խաղաղություն բերեցին, այնքան էլ 2018-ի նիկոլիստական «հեղափոխությունը» մեր ժողովրդին բերեց խաղաղություն։

ՀՀ-ում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հաստատվել ազգային-պետական իշխանություն ունենալուեւ «Հյուսիս-Հարավ»/Մոսվվա-Երեւան-Թեհրան/ ռազմավարական ուղղությունը զարգացման դեպքում։

Տարածաշրջանում բոլոր պետությունները պաշտպանում են իրենց շահերը, իսկ ո՞ւմ շահերն է պաշտպանում Փաշինյանը. հաստատ ոչ ՀՀ-ի»:

 
 
bottom of page