Նուբարաշենի աղբավայրը 4 օր է՝ այրվում է
- Armen Sukiasyan
- 2 hours ago
- 1 min read

Նուբարաշենի աղբավայրում արդեն չորրորդ օրն է, ինչ հրդեհ է։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են՝ հրդեհը դեռևս չի մարվել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Հայտնել են նաև, որ ահազանգի օրվանից ի վեր աղբավայրի տարածքում ՆԳՆ ՓԾ 6 մարտական հաշվարկ է մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին, սահմանվել է հերթապահություն։