ԱՄՆ-ում գրանցվել է թռչնագրիպի H5N5 տարատեսակով մարդու վարակման առաջին դեպքը
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում այս տեսակի հիվանդության առաջին գրանցված դեպքն է մարդու մոտ։ Այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության պետական դեպարտամենտը։
«Հաստատվել է, որ Գրեյս Հարբորի բնակիչը, որը նոյեմբերի սկզբին հոսպիտալացվել էր գրիպի նման ախտանիշներով, վարակվել է թռչնագրիպի այս շտամով։ Լրացուցիչ թեստավորումը հաստատել է, որ վիրուսը H5N5 է, որը թռչնագրիպի տարբերակ է, նախկինում հայտնաբերվել է կենդանիների, բայց ոչ երբեք մարդկանց մոտ», - ասվում է դեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ վիրուսի այս շտամը մարդկանց փոխանցելը շատ հազվադեպ է, և դրա փոխանցման դեպքեր մինչ այս երբեք չեն գրանցվել Միացյալ Նահանգներում։ Թռչնագրիպով վարակվելու ռիսկը ներկայումս գնահատվում է որպես ցածր։
Հոսպիտալացված տղամարդը, ըստ հայտարարության, պահել է ընտանի թռչուններ, որոնք շփվել են վայրի թռչունների հետ։ Հավանաբար վերջիններս էլ եղել են վարակի աղբյուրը։




















