Բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը․ վիրավորներ կան
- Arevik Charchyan

- Oct 2, 2024
- 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։




















