Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի պահվածքով պետք է զբաղվի իր ամուսինը. Ռուբեն Մխիթարյան
- Armen Sukiasyan
- 9 hours ago
- 1 min read
«Աշխատանքներն ընթանում են նորմալ, քաղաքապետն ու իր աշխատակազմը նոր-նոր սկսում են հունի մեջ մտնել, ինչը պարզ և հասկանալի է»,- այսօր Գյումրու ավագանու նիստից հետո լրագրողներին ասաց «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նա հայտարարեց, որ բոլոր այն հարցերը, որոնք իրենք ունեն, առաջնային, փորձում են լուծել հենց տեղում՝ խորհրդակցելով փոխքաղաքապետի, բաժնի պետերի հետ՝ ներկայացնելով խնդիրները։
«Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, այդ մեկ ամսում ինչ հարց ներկայացրել ենք, շատ արագ արձագանք ենք ստացել՝ թե հարցի պատասխանի տեսքով, թե ժամկետների տեսքով, երբ այդ հարցերը կսկսեն կարգավորվել։
Ես տեսնում եմ, որ սկսվել է աշխատանք կատարվել»։
«Քաղաքապետարանը՝ քաղաքապետով և իր աշխատակազմով ընդամենը մեկ ամիս է աշխատում։ Իրենց աշխատանքի իրական գնահատականը կարելի է տալ գոնե 100 օր հետո։ Այս պահի դրությամբ, ինչ հարց բարձրացրել ենք, մարդիկ ժամանակ են վերցնում, պատասխանում են, ժամկետներ են ասում, մենք էլ այդ ամենին հետևողական կլինենք»,-նշեց Մխիթարյանը։
Նաև հարց հնչեցվեց Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից վերջին շրջանում կոնկրետ մարդկանց հասցեին արված մեկնաբանություններին, ինչին ի պատասխան Մխիթարյանն ասաց. «Ես կօգտվեմ իմ՝ Գյումրու տղամարդու սահմանադրական իրավունքից և չեմ անդրադառնա տվյալ կնոջ պահվածքին։ Կարծում եմ՝ նրանով պետք է զբավի իր ամուսինը։
Ցանկացած ատելության խոսույթ, կապ չունի՝ ով է ասում, դատապարտելի է, չի կարելի նման բան թույլ տալ»։