Աննա Հակոբյանը շարունակում է կրթվել․ Պեկինի Նորմալ համալսարանում «Չինական փիլիսոփայություն» է ուսանելու
Jun 10, 2025
1 min read

Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University), հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։
Նշում են նաև, թե ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։




















