Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք. դասերը կհետաձգվե՞ն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։
Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Դեռ փետրվարի 20-ին հաղորդվեց որ դպրոցներում դասերը չեղարկվում են ձյան պատճառով, և, որ մանկապարտեզներն աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի:
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: