Խստորեն դատապարտում ենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Jun 17, 2025
1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել․
«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։
Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»։




















