top of page

Փաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը

Mar 23, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի Դինամո Արենայում ժամը 18:00-ին կայանալու է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել էր մեր հավաքականի պարտությամբ՝ 3:0:

 
 
1/3798
bottom of page