top of page

Մեծարգո՛ վարչապետ, Ձեզ հաջողվեց փակել հակամարտության էջը և սկիզբ դնել խաղաղության. Հայաստանում ապագան եկել է. ՔՊ-ական Հայկ Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն «անգնահատելի նվեր է» համարում Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեր և մեր ժողովուրդների համար անգնահատելի նվեր բերեցին։

Վերջակետ դրվեց ավելի քան 33 տարի տևած հակամարտությանը։

Մեծարգո՛ վարչապետ, Ձեզ հաջողվեց փակել հակամարտության էջը և սկիզբ դնել խաղաղության։

Հայաստանում կա՛ ապագա․ ապագան եկել է, ապագան այսօր է։

Շնորհավորում եմ բոլորիս՝ ստորագրված Հռչակագրի կապակցությամբ։

Հավատում եմ՝ առաջիկա տարիներին, երբ բոլորի համար հստակ տեսանելի կլինի Հռչակագրի իրական նշանակությունն ու արդյունքները, մեր ծննդյան օրը մենք կնշենք նաև որպես Հռչակագրի ստորագրման օր»,- գրել է ՔՊ-ականը՝ նշելով, որ իր ու իր եղբոր ծննդյան օրն է «անգնահատելի նվերը» բերել Նիկոլ Փաշինյանը։

bottom of page