Քոչարյանն ասել է, թե 2026-ին ով կգլխավորի իրենց նախընտրական ցուցակը
Oct 7, 2025
1 min read

Մենք հիմա որոշում չունենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու ընտրություններին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չենք քննարկել։ Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամիսներին, ավելի շուտ չարժի քննարկել։ Չեմ ուզում հիմա մտնենք նախընտրական տրամադրությունների մեջ։ Իսկ թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը՝ կախված է հետևյալից. ով կունենա առավելագույն շանսեր՝ սոցիոլոգիայի համաձայն»,-ասաց Քոչարյանը։




















