top of page

Կտուգանվի «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի տնօրենը. ԱԱՏՄ

Nov 20, 2022
1 min read


«ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ․ տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։


Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։ Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոշվել է իրավախախտման համար պատասխանատու առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի։

 
 
1/3798
bottom of page