Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։
- 55 minutes ago
- 1 min read

Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։
Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ և կառավարման բարձր կարողություններ։
Նրա մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, որտեղ նա կարևոր դեր է ունեցել ֆինանսական կայունության և կարգավորման համակարգերի զարգացման գործում։
Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։
Նշանակումը հանդիսանում է Ամիօ բանկի ռազմավարական զարգացման շարունակականության և հաճախորդակենտրոն աճի ապահովման կարևոր քայլ։
Բանկը վստահ է, որ նոր ղեկավարի առաջնորդությամբ կշարունակի իր կայուն զարգացումը և կուժեղացնի իր դիրքերը շուկայում։
010 59 20 20 | amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















