Գլխավոր շտաբ. Իրանն ավարտել է իր գործողությունն Իսրայելի դեմ
Apr 14, 2024
1 min read

Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Գործողությունը, մեր տեսանկյունից, ավարտվել է։ Սակայն զինված ուժերը պատրաստ են և կգործեն անհրաժեշտության դեպքում»,- հայտարարել է Բաղերին, որի խոսքը մեջբերում է Իրանի պետական Press TV հեռուստաալիքը։
Նա նշել է, որ իրանական գործողությունը «համաչափ պատասխան էր» ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածին։ Բաղերին խոստացել է, որ Իրանը «ավելի զանգվածային» պատասխան կտա Իսրայելի հնարավոր արձագանքին։




















