top of page

«Կասեցվել է «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի գործունեությունը»․ ՍԱՏՄ

  • 11 hours ago
  • 1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Կասեցվել է «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի


Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են:


Ի մասնավորի՝


պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված,


առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,


բացակայել է առանձնացված տարածքը լվացող և ախտահանող նյութերի, աշխատանքային գործիքների ու պարագաների համար։


Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, «Էվրի Դեյ» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական շինությունը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- նշված է ՍԱՏՄ-ի հաղորդագրության մեջ։

 
 
1/3348
bottom of page