«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կվերածվի տարածաշրջանային հակամարտության». Խամենեի
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի դեմ չի սահմանափակվի միայն երկու երկրների միջև պատերազմով, այլ կվերածվի լայնածավալ տարածաշրջանային հակամարտության, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ», - նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը: Խամենեին հավելել է, որ
իրանցի ժողովուրդը չպետք է վախենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքում մեծ քանակությամբ զենք տեղակայելու մասին հայտարարություններից: «Մենք պատերազմներ չենք սկսում և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանցի ժողովուրդը վճռական հակահարված կտա յուրաքանչյուրին, ով հարձակվում է և վնաս է պատճառում», - ընդգծել է Իրանի առաջնորդը:
Հունվարի 26-ին նախագահ Թրամփը հայտարարեց, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Նա հույս հայտնեց, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում։




















