Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 8-10%. ԿԸՀ նախագահ
- 1 hour ago
- 1 min read

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 7%-ից 8% և 10%: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«3 կուսակցություններից բաղկացած դաշինքները մինչև 8% շեմի ներքո են, 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները՝ 10%»,-պարզաբանել է ԿԸՀ նախագահը:
Հովակիմյանը նշել է , որ կուսակցությունների դեպքում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7,5 միլիոն, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն:
«Դա արվել է այն նպատակով, որ օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը»,-ասել է նա:




















