top of page

Միքայել Սրբազանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Միքայել Սրբազանի պաշտպանները հայտարարություն են տարածել․ «Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով:


Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ:


Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան, ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք) դատական նիստը շարունակվելու է այսօր՝ 06.02.2026թ․, ժամը 15:00-ին: Հրապարակվելու է խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման հետ կապված վերաքննիչ դատարանի որոշումը:


Դատական նիստը դռնբաց է»:

 
 
bottom of page