top of page

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Ճամբարակի, Աբովյանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

  • Mar 1
  • 1 min read

Մարտի 1-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճամբարակի, Աբովյանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/3752
bottom of page