top of page

Հայաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխըմբռման հուշագիր է ստորագրվել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 11
  • 1 min read
ree

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռման հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։


Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությունների հետագա խորացման կարևորությունը: Երկու երկրները կշարունակեն ջանքերն՝ ուղղված Հայաստանի ԵՄ չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա ինքնիշխանության ու դիմադրողականության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։


Կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին զուգահեռ երկու երկրները կխրախուսեն երկխոսությունն ու համագործակցությունը կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, մարդու իրավունքների, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում

1/3154
bottom of page