top of page

«Իրավունք». Փակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ Արամ Զավենիչի կողմից հոր հոգեհանգստին Վեհափառի հայրապետի աջը համբուրելու փաստը հունից հանել է ոչ միայն Կաթողիկոսի դեմ անողոք արշավ հայտարարած ՔՊ-ականներին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Երեկ ամբողջ գիշեր, ըստ ՔՊ-ական աղբյուրների, Փաշինյանը հրահանգներ է իջեցրել բոլոր, ըստ աղբյուրի, «ключевой» դեմքերին կարմիր գծով հրահանգելով . «Փակել Արամի օդերը, որ հասկանա ինչ արժե Կաթողիկոսի աջը համբուրելը»: 

Նույն աղբյուրի պնդմամբ Արամը եւս ցունգցվանգի մեջ է, վերջինս թիմակիցների մոտ արդարացել է, թե այդ քայլին գնալու համար նրան «բզել է» եղբայրը, զուտ հոր հոգեհանգիստը չհարամելու համար։ Ասում են, սակայն, անգամ նրա կուսակիցներն են շոկի մեջ հայտնվել այդ տեսարանը տեսնելուց հետո։ 

 
 
1/3255
bottom of page