«Այդքան վախենալու չէ կաթողիկոսի հեռացումը, որքան Կճոյանի՝ Վեհարանում հայտնվելը»․ Կարեն Հեքիմյան
- 2 hours ago
- 1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը (նախկինում` Լևոնը, Քոչարյանը, Սերժը) չլինի, բա ո՞վ լինի: Սա Հայաստանի բնակիչների շրջանում ամենատարածված հարցն է:
Պարադոքսն այն է, որ Հայաստանի և ոչ մի բնակիչ նույն հարցը չի տալիս, երբ խոսքը գնում է կաթողիկոսի հնարավոր փոփոխության մասին: Լավ, բա բնակիչներին չի հետաքրքրո՞ւմ, թե Փաշինյան Նիկոլն ում է ցանկանում կաթողիկոս կարգել:
Հայաստանի միջին վիճակագրական բնակչի նման հակասական և տարօրինակ բնակիչ դժվար է պատկերացնել: Վերջինս հրաժարվում է վերլուծել նույնիսկ իր հաջորդ քայլը: Թեպետ, դա այդքան էլ բարդ չէ:
Պարոնայք Հայաստանի բնակիչներ, այդքան էլ վախենալու չէ գործող կաթողիկոսի հեռացումը, որքան, օրինակ` Կճոյանի Վեհարանում հայտնվելը»:




















