Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ
- 7 hours ago
- 1 min read

«Armat Media»-ին բուհերի ռեկտորներից մեկը տրամադրել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականը, որով առաջարկվում է հայ ուսանողներին մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրին:
ԱԳՆ-ի խողովակներով Գիտության կոմիտե հասած այս շրջաբերականն առաջին անգամ է կիրառվում մեր երկրի կրթության ոլորտում:
Սրանով մինչև փետրվարի 20–ը հայ ուսանողները կարող են մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակում կազմակերպվող «Միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրին:
Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու համար:




















