ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ
- Armen Sukiasyan

- Nov 14
- 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի՝ վրացական կողմից ղեկավար Գեորգի Վոլսկին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխառադզեն և բարեկամական խմբի անդամներ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ օրենսդիր մարմինների միջև առկա նախաձեռնություններին։
ՀՀ ԱԳՆ




















