top of page

Չի կազմակերպվել դատաբժշկի այցը բուժկենտրոն՝ Արթուր Չախոյանին պատճառված մարմնական վնասվածքներն օբյեկտիվ գնահատելու համար

May 2, 2025
1 min read

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի  («Հանրապետություն» կուսակցությունից) անմիջական մասնակցությամբ բռնության ենթարկված ակտվիստ Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնել է․

«Ինչպես գիտեք, Նոր Նորքի թաղապետի և իր հանցակիցների կատարած հանցագործությունների արդյունքում Արթուր Չախոյանին պատճառվել էին մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում վերջինս հոսպիտալացվել էր ու մինչև այժմ ստացիոնար բուժում է ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ -ում։

Քննիչի կողմից նախորդիվ իրավացիորեն կայացվել էր Արթուր Չախոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշում, որը, սակայն, անհնարին է, քանի որ ըստ բժիշկների` Արթուր  Չախոյանը դեռ պետք է շարունակի ստանալ համապատասխան բուժում և քանի դեռ դուրս չի գրվել ԲԿ -ից, չի կարող այցելել դատաբժշկի` փորձաքննության ենթարկվելու։

Հարկ եմ համարում իրազեկել, որ չի կազմակերպվել նաև դատաբժշկի այցը ԲԿ՝ տեղում Արթուր Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար, որպիսի հանգամանքով պայմանավորված` այսօր պաշտպանության կողմն է հանդես եկել համապատասխան միջնորդությամբ։

Հատկանշական է, որ Արթուր Չախոյանի նկատմամբ փորձաքննության իրականացման հապաղումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս ստացած վնասվածքների իմաստով ճիշտ հետևությունների հանգելու, օբյեկտիվ եզրակացություն կայացնելու համար, ինչը էական նշանակություն կարող է ունենալ Նոր Նորքի թաղապետի ու իր հանցակիցների իրականացրած գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու կապակցությամբ»։

 
 
1/3798
bottom of page