top of page

Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Aug 24, 2024
  • 1 min read
ree

Օգոստոսի 24-ին` ժամը 11:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին։


1/3200
bottom of page