Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցում են Էմին Օհանյանը և Մարիամ Մկրտչյանը
Օգոստոսի 2-ից 7-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է 2024 թվականի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, պատանիների խմբում Հայաստանից մասնակցում է գրոսմայստեր Էմին Օհանյանը, իսկ աղջիկների խմբում՝ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 2-ից 4-ը:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 6-ից 7-ը:
תגובות