top of page

Վանում 55 տոկոսով քաղաքապետ ընտրված թեկնածուի փոխարեն քաղաքապետ են ճանաչել 27 տոկոս հավաքած Էրդողանի կուսակցին

Թուրքիայում քաղաքական սկանդալ է տեղի ունեցել ընտրություններից հետո։ Պաշտոնական տվյալներով 55 տոկոս հավաքած քրդական DEM կուսակցության թեկնածուի փոխարեն քաղաքապետ են ճանաչել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուին, ով ընդամենը 27 տոկոս էր հավաքել։

Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝ Վանում քաղաքապետի ընտրություններում հաղթած DEM կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանը  հայտնել է, որ իշխանությունների հրահանգով դատախազությունից գրություն են ուղարկել, որ ինքը իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու։ Նա պնդել է, որ ամեն ինչ իշխանությունների հրահանգով է, քանի որ ինքը օրինական գրանցվել է եւ օրինական մասնակցել ընտրություններին եւ հաղթել։ Նա շեշտել է, որ եթե խնդիր լիներ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր ընդունի իր մասնակցությունը։

Աբդուլլահ Զեյդանը  նշել է, որ օրինական ճանապարհով պայքարելու է քաղաքացիների տված քվեին տեր կանգնելու համար։

bottom of page