top of page

«Տեղի ունեցածը Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների կոպիտ խախտում է». Թաթոյան

Apr 3, 2024
1 min read

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մենք` որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում:

Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը: Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և Հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն»:

1/3798
bottom of page