top of page

Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Apr 5, 2024
  • 1 min read
ree

Այսօրվանից սկսած հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմը կավարտվի, Հայաստանին Միջերկրական ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղվանից սկսած հյուսիս-արևելքից մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը, միայն ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի՝  այսօրվա համեմատ՝ 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 14-15 աստիճանով»,- նշել է նա։

1/3193
bottom of page