«Երևանը» հաղթեց թուրքական «Շիշլիին»
ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի երրորդ մրցափուլումում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 4:1 հաշվով պարտության մատնեց ֆուտզալի Թուրքիայի չեմպիոն «Շիշլիին»։
«Երևանի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը։
«Երևանը» D խմբում տոնեց երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խմբում հավաքելով 6 միավոր։