Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Հրազդանում, Վայոց ձորում հունիսի 24-ին, 25-ին և 26-ին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Փափազյան, Հր.Քոչարի, Հր. Քոչարի 1-ին նրբանցքի, Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի, Արծրունու, Վաղարշյան, Կասյան, Հակոբյան, Գյուլբենկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Վայք-Եղեգնաձոր» Dպ 300 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Զառիթափ, Ազատեկ, Փոռ, Արին, Ագարակաձոր, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա, Հերհեր բնակավայրերի, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Մելինե-Էմիլիա», «Թամսար», «Գոգիգաս», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն ԵԳ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 24, 26ա, 26բ, 11, 8, 5, 7, 10, 4, 3, 2, 27ա, 27բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Comments