top of page

Ավտոմեքենա է հրդեհվել. վիրավորներ կան

Aug 28, 2024
1 min read

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում` «Արտֆուդ» գործարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Հրդեհի հետևանքով 2 հոգի այրվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

1/3798
bottom of page