top of page

«Կստիպենք»․ Սրբազանը ասաց՝ ինչ քայլեր են անելու՝ հասնելու համար Փաշինյանի հրաժարականին

Բագրատ Սրբազանը զավեշտ համարեց վարչապետի խոսնակի արձագանքը՝ «ընտրված վարչապետ»  գրառմամբ։

Նա նշեց, որ ՔՊ-ականներին հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը և գրել՝ «լեգիտիմ ղեկավար»։

«Փաստորեն, այս մարդիկ լուրջ չեն ընդունում ձեզ, ժողովուրդ։ Էլի խաբեցիք, էլի սուտ խոսեցիք։ Նիկոլ Փաշինյան, հնարավորություն ունեիր այս ժողովրդին ուրախություն պարգևել, բայց որոշեցիր այլ ճանապարհով գնալ։  Խոփդ քարին է կպել։ Պարզապես ժամանակ եք ձգում։․ Դուք համառ, մենք՝ ձեզնից համառ»,-ասաց Սրբազանը՝ հավելելով՝ ստիպելու են, որ Փաշինյանը հրաժարական տա։

 «Այս երկու, երեք օրը որքան էլ դժվար լինի, պետք է տառապանքով նվաճենք մեր հաղթանակը։ Հետևաբար, քանի որ չի արձագանքել, արհամարհել է ձեզ, ուրեմն կստիպենք դա անել։

Առաջին քայլով ԱԺ-ում նրան անվստահություն կհայտնեն»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ բացի ընդդիմադիր խմբակցություններից, նաև այլ քվեներ են անհրաժեշտ։

«ՔՊ-ից պատգամավորներ կան, լավ կլիներ, որ լինեին։ Իրենց էլ հնարավորություն տանք՝ Շիրակ Թորոսյան, Ռուստամ Բաքոյան, կան բավականին, ինձ իրավունք տալի՞ս եք ՝իրենց հետ խոսելու»,-հարցրեց Բագրատ Սրբազանը՝ հավաքվածներից ստանալով դրական պատասխան։

Սրբազանը տեղեկացրեց նաև, որ գիշերը հրապարակում է անցկացնելու, հրապարակում հավաքվածները նրան միանալու ցանկություն հայտնեցին։   


1/2102
bottom of page