top of page

Ալի Խամենեին հայտնել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ

Jul 30, 2024
1 min read

Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը։


Հանդիպման վերաբերյալ Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:


Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

1/3798
bottom of page