top of page

«Սիրտս լցվել էր». Մերի Մարտիրոսյանը զորացրվել է կանանց գումարտակից՝ ստանալով 1 մլն դրամ պատվովճար

Jul 27, 2025
2 min read

Մերի Մարտիրոսյանը զորացրվել է կանանց գումարտակից՝ ստանալով 1 միլիոն դրամ պատվովճար։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Առաջիկայում նա պատրաստվում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

«Բանակ գալուց առաջ անգամ չէի պատկերացնում, որ կարող էի ֆիզիկական տվյալները այդպես բարելավել, բոլորի հետ հավասար վազել, իրանի ծալում-տարածում անել, ու հիմա ամեն ինչ իդեալական կերպով կարողանում եմ անել»,– նշում է Մերին։

Զինծառայության առաջին օրերից պատասխանատվության բարձր զգացումով աչքի ընկած Մերի Մարտիրոսյանը վեց ամիսների ընթացքում գերազանց է կատարել ծառայողական պարտականություններն ու վերադաս հրամանատարության առաջադրանքները։ 18-ից 27 տարեկան կանանց և աղջիկների կամավոր հիմունքներով վեց ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագրի շրջանակում արթիկցի աղջնակը բանակ է զորակոչվել ձմռանը, ծառայել կանանց առանձին ստորաբաժանման կազմում։

«Մի անգամ գնացել էի հոսպիտալ, տղերքից մեկը կողքովս անցնելիս ասաց՝ վայ, էս էն աղջիկն է, որ ասում է՝ «Ալո, հարմար չէ, բանակ կերթամ»։ Դժվարությունը այն էր, որ մամաս լացում էր, որ ես հաջող էի անում պատուհանից։ Ես էլ ուզեցա լացեմ, բայց հիշեցի, որ իմ կողքը սաղ տղաներ են ու ես միակ աղջիկն եմ, ինձ ահավոր ձիգ պահեցի։ Անկեղծ եմ ասում, սիրտս լցվել է, ուզում էի լացեի, բայց ասեցի՝ չէ, դու ես որոշել, դու պիտի գնաս մինչև վերջ։

Հենց եկա ծառայությունը տեսա, հասկացա, որ սա իմ ն է, ես ուզում եմ բարձրանամ սպա դառնամ ու հայրենիքիս համար իրոք արժանի զինվոր դառնամ»,– հիշում է Մերին։

Նա որոշել է, որ զորացրվելուց հետո պրոֆեսիոնալ ռազմական կրթություն ստանալու նպատակով ընդունվելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

«Պապան հստակ ասել է՝ եթե որոշել ես, ինչքան էլ դժվար լինի, ինչ էլ լինի կյանքում որոշումիցդ հետ չկանգնես, ու ես այդ մտքով գնում եմ առաջ։

Երեկվանից մտածում եմ, թե ես ոնց եմ դուռը բացելու, ներս մտնեմ, մաման ոնց է արձագանքելու այդ ամեն ինչին։ Ամեն ինչ արել եմ, որ չիմանա, որ զորացրվում եմ, անհամբեր սպասում եմ, երբ ենք հասնելու, ծաղիկները վերցնեմ ու արագ գնամ տուն, իրեն տեսնեմ»։

 
 
1/3798
bottom of page