top of page

Դատարանը Սերգեյ Ասատուրովի` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխեց գրավով

Երեւանի քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 8-ին, որոշեց Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխել գրավով։

Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց եւ խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։ Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

1/2102
bottom of page