top of page

Ադրբեջանը հայտնել է, որ սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ Նախիջեւանի միջադեպի առիթով

  • 9 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Axios պարբերականին հայտնել է, որ իր երկիրը «պատշաճ պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում Նախիջեւանի էքսկլավին իրանական անօդաչուի հարվածից հետո»։

Հարցին, թե արդյոք նա մտահոգված է մեկ այլ հարձակման հնարավորությամբ, Իբրահիմը պատասխանել է. «Բանը մտահոգությունը չէ։ Մենք ուսումնասիրում ենք փաստերը եւ որոշումներ ենք կայացնում»։

Նրա խոսքով՝ Բաքուն եւ Վաշինգտոնը սերտ կապի մեջ են միջադեպի հետ կապված։

Երկու կառավարություններն ունեն համագործակցության երկար պատմություն, այդ թվում՝ օդային թռիչքների եւ օդում լիցքավորման տրամադրման իրավունքի՝ ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի ընթացքում։

«Իրանը պետք է ներողություն խնդրի, պաշտոնական բացատրություն տա, ապահովի, որ այս հանցագործության համար պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն եւ, իհարկե, երաշխավորի, որ նման բաներ այլեւս երբեք չեն կրկնվի»,- ասել է Իբրահիմը։

 
 
1/3383
bottom of page