«Մարտի 1-ին ո՞վ հրաման տվեց «Չերյոմուխա 7»-ը հանել զորամասից». Սարգիս Քլոյան
- Armen Sukiasyan

- 8 hours ago
- 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ-ում ընթացող հանրային քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ 2008թ. մարտիմեկյան դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը 2021թ. հոկտեմբերի 23-ից շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեում: Վարույթը բազմադրվագ է, նյութերը բաղկացած են ավելի քան 600 հատորից: Ծավալով պայմանավորված՝ 2025թ. նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբին:
Հարցերով դիմելու փուլում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասաց. «Կխոսեմ «Չերյոմուխա 7» տեսակի զենքի մասին, որը կիրառվել է այդ օրը: Այն խստիվ արգելված է եղել. ո՞վ հրաման տվեց՝ զորամասից դուրս հանելու համար»: Նահապետյանն ասաց՝ նախաքննությունը շարունակվում է ու միջոցներ են ձեռնարկվում՝ վերջնարդյունքում ունենալու համար նույնականացումը:




















