top of page

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռեկորդային ժամկետում քառորդ օրում, ՔՊ-ն սպառեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 12
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռեկորդային ժամկետում քառորդ օրում, ՔՊ-ն սպառեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը եւ մեծ ընդմիջումից հետո մի քանի ժամանոց հանգստի գնաց վերադառնալով միայն հայտարարությունների ժամին։ Մեզ ասացին, որ հատուկ են թեթեւ օրակարգ ընտրել՝ «մեծ մարտից» առաջ:

Բանն այն է, որ այսօր առավոտվանից սկսվելու է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, մեկնարկը տալու է Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ այն նախընտրական տարվա բյուջե է, եւ նախորդ օրերին էլ ՀՀ նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին, թիմը որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի` նորից հիշելով՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն»։

1/3154
bottom of page