top of page

«Եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 18 hours ago
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։


Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը և հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։


Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։


Նաև կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին և մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»։

 
 
1/3242
bottom of page