top of page

Ադրբեջանական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

Nov 14, 2025
1 min read

Ադրբեջանի Շիրվան քաղաքի «Ազերսիլա» ընկերության գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա զոհ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մանրամասնում են, որ միջադեպի հետևանքով մահացել է գործարանի աշխատակից Ադիլ Բալաշ օղլու Իսմայիլովը։

Ներկայումս համապատասխան մարմինները հետաքննություն են անցկացնում։

1/3798
bottom of page