top of page

Պուտինը պաշտոնական այցով կայցելի Մոնղոլիա

Մոնղոլիայի նախագահ Ուխնագայն Խուրելսուխայի հրավերով սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին Գոլ գետի վրա Ճապոնական միլիտարիստների դեմ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Դրա մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության ռուս-մոնղոլական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հանդիպման ընթացքում մի շարք երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն։

Նախատեսվում են նաև առանձնազրույցներ Վլադիմիր Պուտինի և Մոնղոլիայի Պետական ​​Մեծ Խուրալի (խորհրդարանի) նախագահ Դ.Ամարբայասգալանի և Մոնղոլիայի վարչապետ Լ.Օյուն-Էրդենեի միջև։

Comments


bottom of page