Բժիշկը զգուշացրել է օրգանիզմի ծերացմանը նպաստող առանցքային գործոնի մասին
Երկարատև սթրեսը արագացնում է ծերացումը, RT-ի հետ զրույցում նշել է բժիշկ Անդրեյ Մարտիուշև-Պոկլադը:
Սթրեսի հիմնական հորմոնը՝ կորտիզոլը, օգնում է մարդկանց մոբիլիզացվել արագ, վճռական գործողությունների համար: Կարճաժամկետ սթրեսը օգտակար մարզում է: Իսկ երկարատև վիճակի դեպքում օրգանիզմը անցնում է «գոյատեւման» ռեժիմի և արագացված ծերացման պատճառ է դառնում:
Կորտիզոլի մակարդակի երկարատև աճի դեպքում նվազում են ճանաչողական կարողություններն ու ստեղծագործ մտածելու կարողությունը, խանգարվում է քունը։ Արյան ճնշումը բարձրանում է, առաջանում է մկանային լարվածություն, հնարավոր են գլխացավեր կամ մեջքի ցավեր, իմունիտետի նվազում։ Մկանների քայքայման պատճառով գլյուկոզան մտնում է արյուն ու ճարպը կուտակվում է գոտկատեղում։ Քրոնիկ բորբոքում է զարգանում, և ի պատասխան խոլեստերինը բարձրանում է: Վահանաձև գեղձի և վերարտադրողական համակարգի աշխատանքը կարող է ազդել:
«Մարմինը, կարծես թե, անջատում է բոլոր գործառույթները, որոնք «անհրաժեշտ» են գոյատևման համար այստեղ և հիմա»,- նշել է բժիշկը։
Մարդը կարիք ունի անընդհատ մեծացնելու իր դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ։